«Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց «Սթոքի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում կամային հաղթանակ տոնեց «Սթոք Սիթիի» նկատմամբ։ 

«Բրիտանիա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց Ջոնաթան Ուոլտերսը։ «Կարմիրներին» հաղթանակ պարգևեցին փոխարինման դուրս եկած Ֆիլիպե Կոուտինյոն և Ռոբերտո Ֆիրմինյոն․ առաջինը հաշիվը հավասարեցրեց 70-րդ րոպեին, իսկ երկու րոպե անց աչքի ընկավ Ֆիրմինյոն։

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 63 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Սթոքը» 36 միավորով 13-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Սթոք Սիթի» – «Լիվերպուլ»՝ 1։2
Գոլերը՝ Ուոլտերս 44՛ – Կոուտինյո 70՛, Ֆիրմինյո 72՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում