«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Հալ Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Հալ Սիթիի» նկատմամբ։ 31-րդ րոպեին «վագրերից» Ահմեդ Էլ-Մուհամադին դարձավ ինքնագոլի հեղինակ, ապա «քաղաքայիններից» մեկական գոլ խփեցին Սերխիո Ագուերոն և Ֆաբիան Դելֆը։ Հանդիպման վերջնական հաշիվը 85-րդ րոպեին խփեց Անդրեա Ռանոկիան։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 61 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Հալ Սիթին» 30 միավորով 17-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Հալ Սիթի»՝ 3։1
Գոլերը՝ Էլ-Մուհամադի 31՛ / ինքնագոլ, Ագուերո 48՛, Դելֆ 64՛ – Ռանոկիա 85՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում