Հայ սուսերամարտիկներն ավարտեցին ելույթները երիտասարդների աշխարհի առաջնությունում

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտին է մոտենում սուսերամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը․ Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթները։

Տղաների պայքարում հանդես եկան Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր), Էդուարդ Օվիկյանը և Ռազմիկ Վարդանյանը (երկուսն էլ` խոցասուսեր):

Մայքլ Հովհաննիսյանը խմբային փուլն անցավ չորս հաղթանակով: Հաջորդ փուլում Հովհաննիսյանը հաղթահարեց ուկրաինացի մարզիկի արգելքը, ապա պարտվեց ամերիկացի մրցակցին և դուրս մնաց հետագա պայքարից՝ վերջնական հաշվարկով զբաղեցնելով 49-րդ տեղը:

Էդուարդ Օվիկյանը ևս չորս հաղթանակով անցավ հաջորդ փուլ, սակայն պարտվեց լավագույն 32-ի համար պայքարում: Նա գրավեց 47-րդ տեղը: Ռազմիկ Վարդանյանը խոցասուսեր զենքաձևի խմբային փուլում  պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում