«Չելսին» արտագնա խաղում հաղթեց «Բորնմուտին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի ֆավորիտ «Չելսին» արտագնա հանդիպում անցկացրեց «Բորնմուտի» հետ և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը բացվեց 17-րդ րոպեին․ ինքնագոլ գրանցվեց Ադամ Սմիթի ակտիվում։3 րոպե անց Էդեն Ազարը կրկնապատկեց «անզնվականների» առավելությունը։ Խաղակեսի վերջնամասում Ջոշուա Քինգի դիպուկ հարվածի շնորհիվ «Բորնմուտը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացավ։ 68-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Մարկոս Ալոնսոն։

Այս հաղթանակից հետո «Չելսին» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին» գերազանցում է 7 միավորով։ «Բորնմուտը» 35 միավորով 15-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Բորնմուտ» – «Չելսի»՝ 1։3
Գոլերը՝ Քինգ 42՛ – Սմիթ 17՛ / ինքնագոլ,  Ազար 20՛, Ալոնսո 68՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում