Ռամոս․ «Ռեալի» դռները բաց են Գրիզմանի նման ֆուտբոլիստների համար

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը գովաբանել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին և ակնարկել է, որ ուրախ կլինի նրան տեսնել «Արքայական ակումբում»։

-Անտուանը հիանալի ֆուտբոլիստ է, ով արդեն մի քանի տարի է՝ ապացուցում է իր բարձր կարգը։ «Ռեալի» դռները միշտ բաց են նրա նման հիանալի խաղացողների համար,- Ռամոսի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

26-ամյա ֆրանսիացի հարձակվողը ևս հակիրճ մեկնաբանություն է տվել հավանական տեղափոխության վերաբերյալ։

«Ոչինչ չեմ բացառում, սակայն երջանիկ եմ «Ատլետիկոյում»»,- Գրիզմանի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում