Սամվել Տեր-Սահակյանը՝ «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարի հաղթող

Մակեդոնիայում ավարտվեց «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 30 երկրի 191 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 23 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, 24 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

«Կարպոս Օփեն»-ի հաղթող դարձավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը, ինչպես նաև 17 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կիրիլ Գեորգիևը, իսկ Անտոն Դեմչենկոն եզրափակեց լավագույն եռյակը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանն իրենց ակտիվում գրանցեցին 6.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 10-րդ և 13-րդ հորիզոնականները:

Մրցաշարի եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում