Հեծանվավազքի Հայաստանի առաջնությունում կայացել է խմբային մրցավազքը

Խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունում երեկ մեծահասակները և երիտասարդները մրցել են խմբային մրցավազքում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հեծանվորդներն ավելի քան 85 կմ մրցատարածությունը հաղթահարել են 2 ժամ 9 րոպեում: Խմբային վազքում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մարզիկները․

Մեծահասակներ. Էդգար Ստեփանյան, Դավիթ Մկրտչյան, Էդգար Սարգսյան:

Երիտասարդներ. Նիկոլայ Գասպարյան, Հայկ Սահակյան, Լեւոն Լավչյան:

Այսօր` առաջնության վերջին օրը, խմբային մրցավազքում ուժերը չափում են պատանիները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում