Օզիլ․ Պատրաստվում եմ «Արսենալի» կազմում հաղթել Չեմպիոնների լիգայում

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը պետք է ակտիվ քաղաքականություն վարի, որպեսզի հաջորդ մրցաշրջանում թիմը պայքարի Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։

-Կարծում եմ՝ ակումբում հասկանում են, որ կազմն ուժեղացնելու կարիք կա։ Այս իրավիճակում ամենակարևորը մարզչի կարծիքն է․ նա պետք է ակումբի ղեկավարության հետ համապատասխան որոշում կայացնի։ Մեր կազմն այնքան հզոր չէ, որքան «Բավարիայինը» կամ «Ռեալինը»։ Չեմպիոնների լիգայում դա շատ է զգացվում, հատկապես թոփ-ակումբների հետ խաղերում։

Ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում և Պրեմիեր լիգայում և տեսնում եմ, որ «Արսենալն» ունի այդ ներուժը։ «Արսենալի» հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ և պատրաստվում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում հենց այստեղ,- Օզիլի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում