Սիմեոնե․ Ցավալի արդյունք է, չէ՞ որ կարող էինք հաղթել

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ գոհ չէ արդյունքից (1:1)։

-Չգիտեմ՝ Գրիզմանը կհեռանա՞ «Ատլետիկոյի», թե՞ ոչ, բայց ես հիացած եմ նրա խաղով։ Միշտ հաճելի է հետևել նրա խաղին։ Անտուանն այս անգամ էլ հիանալի աշխատանք կատարեց։

«Ռեալի» գոլը մեզ համար անակնկալ էր, քանի որ մեր դարպասի մոտ գրեթե չեղան վտանգավոր պահեր։ Բաց թողած գոլից հետո մի քանի րոպե ուշքի էինք գալիս, բայց հետո ամեն ինչ ուղղվեց։ Ցավալի արդյունք է, չէ՞ որ մենք կարող էինք վերջնամասում հաղթանակի հասնել։

Հիմա պետք է մտածենք «Լեսթերի» հետ հանդիպման մասին, որը բարդ է լինելու։ Պետք է ինչպես հարկն է պատրաստվենք, քանի որ մրցակիցը որոշ առումներով նման է մեզ,- Սիմեոնեի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում