«Վալենսիան» հաղթեց «Գրանադային», Ձաձան՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Վալենսիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Գրանադայի» հետ և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։ «Չղջիկների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Սիմոնե Ձաձան, մեկ գոլ էլ խփեց Սանտի Մինան, իսկ դաշտի տերերի միակ գոլը հեղինակեց Էզեկիել Պոնսեն։

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 39 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, իսկ «Գրանադան» 20 միավորով 19-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Գրանադա» – «Վալենսիա»՝ 1։3
Գոլերը՝ Պոնսե 65՛ – Ձաձա 19՛, 21՛, Մինա 55՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում