«Ռոման» վստահ հաղթանակ տոնեց «Բոլոնյայի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրը «Ռոմայի» համար հաղթական էր։ «Գայլերն» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Բոլոնյայի» դարպասը․ մեկական գոլով աչքի ընկան Ֆեդերիկո Ֆասիոն, Մոհամեդ Սալահը և Էդին Ջեկոն։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 71 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 6 միավորով։ «Բոլոնյան» 34 միավորով 14-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բոլոնյա» – «Ռոմա»՝ 0։3
Գոլերը՝ Ֆասիո 25՛, Սալահ 41՛, Ջեկո 75՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում