«Ինտերն» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում պարտվեց «Կրոտոնեին»։ «Էցիո Շիդա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Դիեգո Ֆալչինելին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ 4 րոպե անց Ֆալչինելին դուբլ ձևակերպեց։ Հանդիպման մնացած ամանակահատվածում «Ինտերին» հաջողվեց միայն կրճատել տարբերությունը․ 65-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակեպեց Դանիլո Դ՛Ամբրոզիոն։

Այս հաղթանակից հետո «Կրոտոնեն» ունի 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը, իսկ «Ինտերը» 55 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում