«Էվերթոնը» հաղթեց «Լեսթերին»՝ 4։2 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Էվերթոնը» սեփական հարկի տակ 4։2 հաշվով առավելության հասավ գործող չեմպիոն «Լեսթերի» նկատմամբ։

«Գուդիսոն Պարկում» կայացած հանդիպման մեկնարկային 10 րոպեից հետո հաշիվն արդեն 1։2 էր։ Առաջին իսկ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Թոմ Դևիսը, ապա «Լեսթերից» աչքի ընկան Իսլամ Սլիմանին և Մարկ Օլբրայթոնը։ 23-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն վերականգնեց հավասարությունը, իսկ Ֆիլ Ջագելկան խաղակեսի վերջնամասում խփեց «Էվերթոնի» երրորդ գոլը։ Երկրորդ կեսում արձանագրվեց միայն մեկ գոլ․ 57-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ և վերջնական հաշիվը ձևակերպեց Լուկակուն։

Այս հաղթանակից հետո «Էվերթոնն» ունի 54 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Լեսթերը», որ Քրեյք Շեքսպիրի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին պարտությունը կրեց, մնաց 36 միավորով՝ 12-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Էվերթոն» – «Լեսթեր»՝ 4։2
Գոլերը՝ Դևիս 1՛, Լուկակու 23՛, 57՛, Ջագելկա 41՛ – Սլիմանի 4՛, Օլբրայթոն 10՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում