Գոռ Մինասյան. Բաց չեմ թողնի իմ հնարավորությունը

Գոռ Մինասյան. Բաց չեմ թողնի իմ հնարավորությունը

Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը Հայաստանի ընտրանու հետ վերադարձել է Երևան: Մինասյանն ամփոփել է իր ելույթը․

«Լաշա Տալախաձեի հետ պայքարում ես հնարավոր ամեն բան արեցի առաջին տեղի համար: Ավելին չկարողացա: Հրումում մի փոքր չստացվեց, չկարողացա բարձրացնել այն կիլոգրամները, որոնք մարզումների ժամանակ ստացվում էին:

Իհարկե, վրացի ծանրորդը շատ ուժեղ է, բայց ես կշարունակեմ մարզվել և բաց չեմ թողնի հնարավորությունս»,- Մինասյանի խոսքն է փոխանցում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում