ԱՊԼ. Բրավոյի դարպասին կատարված վերջին 7 հարվածները գոլի են վերածվել

ԱՊԼ. Բրավոյի դարպասին կատարված վերջին 7 հարվածները գոլի են վերածվել

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի՝ «Հալ Սիթիի» դեմ հանդիպմանը, որում նրա թիմը հաղթել է 3:1 հաշվով:

Չիլիացին Պրեմիեր լիգայում ասպարեզ էր դուրս եկել 8 տուր պահեստայինների նստարանին մնալուց հետո։ «Հալ Սիթիի» հետ խաղում 33-ամյա դարպասապահը գոլ է բաց թողել իր դարպասին ուղարկված միակ հարվածից հետո, Բրավոյի պաշտպանած դարպասը գրավել է Անդրեա Ռանոկիան:

«BBC Sport»-ը տեղեկացնում է, որ ԱՊԼ-ի շրջանակում Բրավոյի դարպասին կատարված վերջին 7 հարվածներից հետո գնդակը հայտնվել է ցանցում: Չիլիացին «Էվերթոնի» դեմ հանդիպման 0:4) ժամանակ բաց է թողել իր դարպասին ուղարկված բոլոր 4 հարվածները, իսկ «Տոտենհեմի» հետ մրցավեճում (2:2)` երկու հարվածները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում