Նշանակվել են «Բավարիա» – «Ռեալ» ու «Ատլետիկո» – «Լեսթեր» խաղերի մրցավարները

Նշանակվել են «Բավարիա» – «Ռեալ» ու «Ատլետիկո» – «Լեսթեր» խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն մրցավարների անունները, ովքեր սպասարկելու են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի՝ «Բավարիա» – «Ռեալ» ու «Ատլետիկո» – «Լեսթեր» հանդիպումները:

Գերմանական ու իսպանական գրանդների միջև խաղի մրցավարն է լինելու իտալացի Նիկոլա Ռիցոլին: «Ատլետիկոյի» ու Անգլիայի չեմպիոնի միջև մրցավեճը վարելու է շվեդ Յոնաս Էրիկսոնը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, թե ովքեր են սպասարկելու «Բարսելոնա» – «Յուվենտուս» և «Բորուսսիա Դորտմունդ» – «Մոնակո» խաղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում