Պաշտոնական. «Վալենսիան» գնելու է Ձաձայի ամբողջական տրանսֆերը

Պաշտոնական. «Վալենսիան» գնելու է Ձաձայի ամբողջական տրանսֆերը

«Յուվենտուսի» հարձակվող Սիմոնե Ձաձան դառնալու է «Վալենսիայի» լիիրավ ֆուտբոլիստ: Իտալացին ընթացիկ մրցաշրջանում վարձակալությամբ է խաղում իսպանական թիմում:

«Չղջիկների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի ղեկավարությունը որոշել է օգտվել 25-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքը կազմելու է 16 միլիոն եվրո:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 14 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում