Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ «Սանդերլենդի» (վիճակագրություն, տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ «Սանդերլենդի» (վիճակագրություն, տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուընկալվելիս 3:0 հաշվով պարտության է մատնել «Սանդերլենդին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանն ընդգրկված է եղել մանչեսթերցիների մեկնարկային կազմում և դարձել է գոլի հեղինակ:

Ներկայացնում ենք այդ խաղում Մխիթարյանի անհատական վիճակագրությունը. Խաղադաշտում անցկացրած 78 րոպեների ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը մեկ հարված է կատարել, որը գոլի է վերածվել:

Հենրիխը 61 փոխանցում է կատարել, որոնցից 43-ը դիպուկ են եղել, սակայն ոչ մեկ որպես «սրող» չի գրանցվել: Մխիթարյանը 3 անգամ խաբքի է դիմել, որոնք բոլորն էլ հաջողված են եղել:

Հայաստանի հավաքականի ավագը երկու անգամ անկյունային է իրացրել. մեկում փոխանցումը հասել է հասցեատիրոջը: «Կարմիր սատանաների» 22 համարը հաջող մասնակցություն է ունեցել իր թիմի պաշտպանողական գործողություններին: Նա 6 անգամ խլել է գնդակը և 5 անգամ փակել մրցակցի փոխանցումները, ինչը ամբողջ հանդիպման լավագույն ցուցանիշն է:

Ներկայացնում ենք նաև «Սանդերլենդի» դեմ մրցավեճում Մխիթարյանի մասնակցությամբ դրվագների տեսանյութը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում