Ջոկովիչը պատրաստ է դառնալ Սերբիայի հավաքականի ավագը

Ջոկովիչը պատրաստ է դառնալ Սերբիայի հավաքականի ավագը

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, ով Սերբիայի հավաքականի կազմում մասնակցեց Դևիսի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի՝ Իսպանիայի հետ հանդիպմանը և իր ընտրանուն առաջին միավորը բերեց, դեմ չէ դառնալ ավագ։

-Ինչո՞ւ ոչ։ Արդեն ասել եմ, որ սիրում եմ լինել թիմում։ Թենիսն ինձ այնքան շատ բան է տվել, որ ես լիովին չեմ կարող շնորհակալ լինել։ Երբ ավարտեմ կարիերաս, անպայման կդիտարկեմ այդ տարբերակը։ Մեծ պատասխանատվություն է, բայց միևնույն ժամանակ մեծ պատիվ՝ ներկայացնել երկիրդ միջազգային ասպարեզում և փորձովդ կիսվել երիտասարդների հետ,- ասել է Ջոկովիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում