Դիբալա․ Ես Մեսսին չեմ և չեմ ցանկանում ապագա Մեսսի լինել

Դիբալա․ Ես Մեսսին չեմ և չեմ ցանկանում ապագա Մեսսի լինել

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը մրցակցից չի վախենում։ 

-Մենք ոչ ոքից չենք վախենում։ Բոլորովին այլ բան է հարգել մրցակցին։ Մեզ համար «Բարսելոնայի» դեմ խաղալու հիանալի ժամանակ է։ Այո՛, «Բարսելոնան» 1/8 եզրափակչի պատասխան խաղում հաղթել է «Պարի Սեն Ժերմենին», սակայն փարիզյան թիմը համապատասխան մակարդակով չի խաղացել։ Այդ խաղի հաշիվը մեզ համար կարող է լավ ազդանշան լինել։ Եվ ես դա ասում եմ դեռևս առաջին խաղից առաջ,- Դիբալայի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Պաուլո Դիբալան նաև նշել է, որ չի ցանկանում համեմատվել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ։

-Հիանում եմ Մեսսիի խաղով։ Ես հասկանում եմ, որ կարող են համեմատել ինձ և նրան, սակայն մարդիկ պետք է հասկանան, որ ես Մեսսին չեմ և չեմ էլ ցանկանում ապագա Մեսսի լինել։ Ես Դիբալան եմ,- ասել է 23-ամյա ֆուտբոլիստը։

Հավելենք, որ «Յուվենտուս» – «Բարսելոնա» առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 11-ին, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 19-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում