«Արսենալը» ջախջախիչ պարտություն կրեց (տեսանյութ)

«Արսենալը» ջախջախիչ պարտություն կրեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում 0։3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»։ «Զինագործների» դարպասը մեկական գոլ խփեցին Անդրոս Թաունսենդը, Յոհան Կաբայը և Լուկա Միլիվոևիչը։

Այս հաղթանակից հետո «Քրիսթալ Փելասն» ունի 34 միավոր (31 խաղ) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» մնաց 54 միավորով 6-րդ տեղում (30 խաղ)։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» – «Արսենալ»՝ 3։0
Գոլերը՝ Թաունսենդ 17՛, Կաբայ 63՛, Միլիվոևիչ 68՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում