Տոնի Ադամսը` իսպանական թիմի գլխավոր մարզիչ

Տոնի Ադամսը` իսպանական թիմի գլխավոր մարզիչ

«Գրանադայի» գլխավոր մարզիչ Լուկաս Ալակարասը պաշտոնանկ է արվել,- հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն անդալուսյան թիմը գլխավորելու է Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Տոնի Ադամսը: 50-ամյա մասնագետն առաջին անգամ է աշխատելու Իսպանիայում: Նախկինում անգլիացին մարզել է «Ուիկոմ Ուոնդերերսը», «Պորտսմութը» և «Գաբալան»:

Պրիմերայի 31-րդ տուրից հետո «Գրանադան» վաստակած 20 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին` 19-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում