88 տարի «Արսենալի» հետ չպատահած ցուցանիշ

88 տարի «Արսենալի» հետ չպատահած ցուցանիշ

Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել է «Քրիսթալ Փելասին»:

«Զինագործները» չորրորդ անընդմեջ արտագնա մրցավեճում բաց են թողել 3 և ավելի գոլ: 1929 թվականից սկսած նման բան լոնդոնցիների հետ չէր պատահել,- գրում է «Gracenote»-ն:

ԱՊԼ-ի շրջանակում նախորդ երեք արտագնա խաղերում Արսեն Վենգերի թիմը միևնույն 1:3 հաշվով զիջել է «Չելսիին», «Լիվերպուլին» ու «Վեսթ Բրոմվիչին»:

Նշենք նաև, որ ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ անցկացրած 20 տարիների ընթացքում «Արսենալն» առաջին անգամ է պարտվել «Քրիսթալ Փելասին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում