Հնարավոր է՝ պայթյունի պատճառով հետաձգվի «Բորուսսիա» – «Մոնակո» հանդիպումը

Հնարավոր է՝ պայթյունի պատճառով հետաձգվի «Բորուսսիա» – «Մոնակո» հանդիպումը

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Բորուսսիա» – «Մոնակո» հանդիպումից առաջ Դորտմունդում՝ «Բորուսսիայի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի հարևանությամբ, տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հաղորդում է «Bild» պարբերականը,

Դորտմունդի ոստիկանությունը հաստատել է պայթյուն լինելու փաստը, սակայն մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Ըստ «Bild» պարբերականի, տուժել է «Բորուսսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Բորուսսիայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ֆուտբոլիստներն այժմ անվտանգության մեջ են, սակայն այլ տեղեկատվություն չի հրապարակվում։

Այսպիսով, «Բորուսսիա» – «Մոնակո» հանդիպումը, որ պետք է մեկնարկեր Երևանի ժամանակով 22։45-ին, հնարավոր է, հետաձգվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում