Պաշտոնական․ «Բորուսսիա» – «Մոնակո» հանդիպումը հետաձգվել է

Պաշտոնական․ «Բորուսսիա» – «Մոնակո» հանդիպումը հետաձգվել է

Արդեն տեղեկացրել ենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Բորուսսիա» – «Մոնակո» հանդիպումից առաջ Դորտմունդում՝ «Բորուսսիայի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի հարևանությամբ, տեղի է ունեցել պայթյուն։

Անվտանգության նկատառումներից ելնելով ՈւԵՖԱ-ն այս հանդիպումը հետաձգելու որոշում է կայացրել։ Խաղը պետք է մեկնարկեր Երևանի ժամանակով 22։45-ին, սակայն այն կկայանա ապրիլի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում