«Մոնակոն» առաջարկել է «Բորուսսիայի» հետ խաղը ևս 3 օրով հետաձգել

«Մոնակոն» առաջարկել է «Բորուսսիայի» հետ խաղը ևս 3 օրով հետաձգել

«Մոնակոյի» ղեկավարությունն առաջարկել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսսիայի» հետ այսօր կայանալիք հանդիպումը հետաձգել մինչև շաբաթ օրը` ապրիլի 15-ը:

Լիգա 1-ը ներկայացնող ակումբում ճիշտ չեն համարում պայթյուններից մեկ օր անց խաղ նշանակելը: «L’Equipe»-ի տեղեկությամբ, ակումբի կապերի գծով տնօրեն Բրունո Սկրոպետան ՈւԵՖԱ-ին դիմում է ներակայացրել մրցավեճը հետաձգելու շուրջ: Այդ հայտը քննարկվելու է այսօր` տեղի ժամանակով կեսօրին:

Հիշեցնենք, որ «Մոնակո» – «Բորուսսիա» խաղը պետք է կայանար երեկ, սակայն գերմանական թիմին տեղափոխող ավտոբուսի մոտ պայթյուն է տեղացել, ինչի հետևանքով Մարկ Բարտրան տեղափոխվել է հիվանդանոց: Պաշտոնական որոշմամբ հանդիպումը պետք է կայանա այսօր և մեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում