Ի՞նչ է պետք իմանալ «Ատլետիկո» – «Լեսթեր» խաղից առաջ

Ի՞նչ է պետք իմանալ «Ատլետիկո» – «Լեսթեր» խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում այսօր կայանալու է «Ատլետիկո» – Լեսթեր դիմակայության առաջին հանդիպումը:

«Լեսթերը» նորեկ է Չեմպիոնների լիգայում, բայց մի քանի անգամ հանդիպել է «Ատլետիկոյին» ՈւԵՖԱ-ի այլ մրցաշարերում: Անգլիական թիմը փորձելու է երրորդ հանդիպումը հաղթանակով ավարտել:

«Ատլետիկոն» 9-րդ անգամ է հասնում մինչև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, իսկ «Լեսթերն» ընդամենը չորրորդ անգամ է մասնակցում եվրոգավաթին։ Ուշագրավ է, որ նախորդ երեք հանդիպումներից երկուսում անգլիական ակումբը հենց «Ատլետիկոյի» հետ է խաղացել:

Նախորդ հանդիպումները

Երկխաղյա այս հակամարտությունը երրորդն է թիմերի համար: «Ատլետիկոն» հաղթել է «Լեսթերին» վերջին 4 խաղերից 3-ում:

Վերջին անգամ թիմերը հանդիպել են ՈւԵՖԱ-ի գավաթի 1997-98թթ. խաղարկության առաջին տուրում: «Ատլետիկոն» առավելության հասավ սեփական դաշտում՝ 2:1: Իան Մարշալը 11-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց, բայց երկրորդ կեսում մադրիդցիների կազմում մեկական գոլ խփեցին Ժունինյո Պաուլիստան (69՛) և Կրիստիան Վյերին (72՛, 11-մետրանոց):

Ժունինյոն գոլի հեղինակ դարձավ նաև «Ֆիլբերտ Սթրիթում»՝ «Լեսթերի» հին մարզադաշտում: Բրազիլացին աչքի ընկավ 70-րդ րոպեին, իսկ 5 րոպե անց դաշտի տերերի դարպասը ևս մեկ գնդակ ուղարկեց Խոսե Մարին: Թիմերն այդ հանդիպումը 10 հոգով ավարտեցին: Երկրորդ զգուշացումից հետո 50-րդ րոպեին «Ատլետիկոյից» հեռացվեց Խուան Մանուել Լոպեսը, իսկ նրան հաջորդեց Հարի Պարկերը:

«Լեսթերը» Գավաթակիրների գավաթի 1961-62թթ. խաղարկության առաջին տուրի առաջին խաղում 1:1 հաշվով ոչ-ոքիի հասավ սեփական դաշտում: Հաղթանակից թիմը զրկվեց 89-րդ րոպեին, երբ Ժորժ Մենդոսան պատասխանեց Կեն Կիուորտի գնդակին: «Ատլետիկոն» պատասխան խաղում հաղթեց 2:0 հաշվով: Բրիտնացիների դարպասը գրավեցին Էնրիկե Կոլյարը (60՛, 11-մետրանոց) և Միգել Ջոնսը (75՛):

Փաստեր

«Ատլետիկո»

  • «Ատլետիկոն» 4-րդ անգամ անընդմեջ խաղում է մրցաշարի 1/4 եզրափակչում, ընդհանուր առմամբ այս փուլում է 9-րդ անգամ: Նախորդ 8 դեպքերից 5-ում մադրիդյան ակումբը հաղթել է: Բացի այդ, «Ատլետիկոն» այս փուլի վերջին 3 դիմակայություններում 2 անգամ հաղթողի կարգավիճակում է եղել: 
  • Անցյալ մրցաշրջանում «Ատլետիկոն» երրորդ պարտությունը կրեց Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարի եզրափակչում: Միլանում Դիեգո Սիմեոնեի թիմը 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց «Ռեալին»: 
  • Անցյալ մրցաշրջանի 1/4 եզրափակչում «Ատլետիկոն» 1:2 հաշվով արտագնա խաղում պարտվել է «Բարսելոնային», բայց կարողացել է հաջորդ փուլ անցնել սեփական հարկի տակ 2:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ: «Ատլետիկոն» այդ նույն փուլում «Բարսելոնային» հաղթել է նաև 2013-14թթ․ մրցաշրջանում, երբ արտագնա խաղում 1:1 հաշվից հետո սեփական դաշտում հաղթեց 1:0 հաշվով: 
  • 2014-15 մրցաշրջանում «Ատլետիկոն» ընդհանուր 0:1 հաշվով 1/4 եզրափակչում պարտվեց «Ռեալին»: Խավիեր Էրնանդեսը պատասխան խաղի վերջում խփեց միակ գնդակը: 

  • «Ատլետիկոն» Չեմպիոնների գավաթի 1/4 եզրափակչում սեփական դաշտում 4 անգամ հաղթել է, 3 անգամ ոչ-ոքի խաղացել ու 1 անգամ պարտվել: Միակ պարտությունը գրանցվել է 1996-97թթ մրցաշրջանում: Այդ ժամանակ մադրիդցիներն ընդհանուր 3:4 հաշվով պարտվել են «Այաքսին»՝ սեփական դաշտում զիջելով 2:3 հաշվով: Երկու խաղում էլ դաշտում է եղել իսպանական թիմի ներկայիս մարզիչ Դիեգո Սիմեոնեն: 
  • «Ատլետիկոն» «Վիսենտե Կալդերոնում» եվրագավաթային վերջին 34 խաղերից 28-ում հաղթել է ու պարտվել ընդամենը 2-ում: Թիմը սեփական դաշտում Եվրոպայում արդեն 9 խաղ է՝ չի պարտվում (Հ7 Ո2): Այս մրցաշարում մադրիդցիները սեփական հարկի տակ անցկացրած առաջին 3 խաղում հաղթել են, ապա 0:0 խաղացել «Բայերի» դեմ, որը 1/8 եզրափակչում պարտվել է ընդհանուր 4:2 հաշվով: 
  • Անգլիան ներկայացնող թիմերի հետ վերջին անգամ Սիմեոնեի թիմը 2013-14թթ․ մրցաշրջանում է խաղացել: Կիսաեզրափակչում նրանք հանդիպել են «Չելսիին», որը Մադրիդի գոլազուրկ ոչ-ոքիից հետո պարտվել է 1:3 հաշվով: «Ատլետիկոն» անգլիական թիմերի հետ վերջին 4 խաղերում պարտություն չի կրել:
  • «Ատլետիկոն» սեփական դաշտում երբևէ չի պարտվել անգլիական թիմերին՝. Հ5 Ո5: 
  • «Ատլետիկոյի» վիճակագրությունն անգլիական թիմերի դեմ երկխաղյա պայքարում՝ Հ6 Պ2: Իսպանական թիմը հաղթել է վերջին 4 խաղերում, իսկ անգլիական ակումբներից վերջին պարտությունը կրել է 2007-08թթ. մրցաշրջանում, երբ ՈւԵՖԱ-ի գավաթի 1/16 եզրափակչում նվազագույն հաշվով զիջել է «Բոլթոնին»։

«Լեսթեր»

  • «Լեսթերը» 50-րդ ակումբն է, որ կարողացել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հասնել: Մրցաշարի ամբողջ պատմության ընթացքում այս փուլին անգլիական 8 ակումբ է հասել՝ ռեկորդային ցուցանիշ: Երկրորդ հորիզոնականը Ֆրանսիան և Իսպանիան են զբաղեցնում (7-ական ակումբ): 
  • 1/8 եզրափակչում «Սևիլյային» հաղթելով՝ «Լեսթերը» երկրորդ անգամ կարողացավ հաղթահարել եվրագավաթների երկխաղյա արգելքը: Սևիլյայում կրած պարտությունը (1:2) Կլաուդիո Ռանյերիի համար վերջինն էր թիմի ղեկին, բայց Քրեյգ Շեքսպիրի ղեկավարությամբ Անգլիայի ներկայացուցիչը կարողացավ ռևանշի հասնել պատասխան խաղում (2:0): 
  • «Ատլետիկոն» ու «Սևիլյան» իսպանական միակ ակումբներն են, որոնց հետ «Լեսթերը» խաղացել է եվրագավաթներում: 
  • Եվրագավաթներում երկխաղյա հակամարտությունում «Լեսթերի» նախորդ հաղթանակը 1961-62թթ․ մրցաշրջանում էր գրանցվել: Այդ ժամանակ Չեմպիոնների գավաթի նախնական փուլում «աղվեսները» ընդհանուր 7:2 հաշվով առաջ անցան «Գլենավոնից»: 
  • Այդ մրցաշրջանում «Լեսթերն» առաջին անգամ հաղթեց եվրագավաթների արտագնա խաղում՝ պարտության մասնելով «Բրյուգեին»: Դրանից հետո թիմը եվրագավաթների արտագնա հանդիպումներում չի հաղթել՝ ոչ-ոքի ու պարտություն վերջին 2 խաղերում:

Թիմերի միջև եղած կապը

  • Դիեգո Սիմեոնեն մարզչի կարգավիճակում չի պարտվել անգլիական թիմերի: 2012-ին նրա «Ատլետիկոն» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում հաղթեց «Չելսիին»՝ 4:1: Որպես ֆուտբոլիստ՝ Սիմեոնեն 7 անգամ հանդիպել է Անգլիան ներկայացնող թիմերին և 3 ոչ-ոքի, 2 հաղթանակ ու նույնքան պարտություն ունեցել:
  • «Լեսթերի» հարձակվող Լեոնարդո Ուլյոան 2008-10թթ. 78 խաղ է անցկացրել «Կաստելյոնի» կազմում և 30 գնդակ խփել: Հետո 3 տարով տեղափոխվել է «Ալմերիա»: Այդ ընթացքում 90 խաղում 39 գնդակ է խփել ու 2 անգամ ոչ-ոքի խաղացել «Ատլետիկոյի» դեմ:
  • «Լեսթերի» պաշտպան Յոան Բենալուանը և «Ատլետիկոյի» կիսապաշտպան Աուգուստո Ֆերնանդեսը 2009-10թթ․ մրցաշրջանում միասին հանդես են եկել «Սենտ-Էտյենում»:

Հավաքականի խաղընկերներ

  • Դենիել Ամարտի և Թոմաս Բարտի (Գանա)
  • Անտուան Գրիզման և Նամպալի Մենդի (Ֆրանսիայի երիտասարդական հավաքական, 2010-12թթ․):
Հետևեք մեզ նաև Telegram-ում