Հայ շախմատիստուհիները մեկնարկել են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստուհիները մեկնարկել են Եվրոպայի անհատական առաջնությունում

Ապրիլի 11-ին Ռիգայում կայացավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության (144 մասնակից, 11 տուր) առաջին տուրը։

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը: Մեկնարկային տուրում Լիլիթ Գալոյանը հաղթանակ տարավ, Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում