Ֆյուրի. Սպասում եմ Կլիչկոյի վաղաժամ հաղթանակին

Ֆյուրի. Սպասում եմ Կլիչկոյի վաղաժամ հաղթանակին

Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին կարծիք է հայտնել Վլադիմիր Կլիչկոյի ու Էնթոնի Ջոշուայի միջև կայանալիք առաջիկա մենամարտի մասին:

«Սպասում եմ Վլադիմիրի վաղաժամ հաղթանակին: Նա որպես բռնցքամարտիկ պարզապես ուժեղ է Ջոշուայից»,- բրիտանացու խոսքերն է մեջբերում «Boxing News»-ը:

Կլիչկո – Ջոշուա մենամարտը կկայանա ապրիլի 29-ին, Լոնդոնում: Ուկրաինացին ու բրիտանացին վիճարկելու են IBF և WBA Super վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում