Բենչիչի անկումը շարունակվում է

Բենչիչի անկումը շարունակվում է

Աշխարհի նախկին 7-րդ թենիսիստուհի Բելինդա Բենչիչի անհաջող ելույթների շարքը շարունակվում է:

20-ամյա մարզուհին շվեյցարական Բիլում ընթացող մրցաշարում 1:6, 3:6 հաշվով զիջել է գերմանուհի Կարինա Վիտհյոֆտին:

Կանանց թենիսի ասոցիացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ WTA-ի մրցաշարերում անցկացրած վերջին 8 հանդիպումներից 7-ում շվեյացարացին պարտվել է: Ընթացիկ մյրցաշրջանում աշխարհի ամենախոստումնալից թենիսիստուհիներից մեկը համարվող Բելինդան հաղթել է ընդամենը 4 խաղ: Դրանցից 1-ը գրանցվել է Ինդիան Ուելսում, մյուսը Ֆեդերացիանների Գավաթում, իսկ ևս երկուսը` ITF կարգ ունեցող Կրուասի Բոբուրեի մրցաշարում:

Բենչիչը վարկանիշային աղյուսակում նահանջել է 131-րդ հորիզոնական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում