Ավարտվեց «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարը

Ավարտվեց «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարը

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարը: 7 շախմատիստներ 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-7-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ երկրորդ տարին անընդմեջ «Դուբայ Օփեն»-ի հաղթող դարձավ Ջոնս Գավայնը: Յիլմազ Մուստաֆան գրավեց երրորդ հորիզոնականը, իսկ Վիդիթ Սանթոշ Գուջրաթին եզրափակեց լավագույն եռյակը:

Հայ շախմատիստներից Տիգրան Քոթանջյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, իսկ Գաբրիել Սարգսյանը` 5.5: Եզրափակիչ աղյուսակը ներկայացված է այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում