ՉԼ․ Գրիզմանի գոլը հաղթական էր «Ատլետիկո» – «Լեսթեր» խաղում (տեսանյութ)

ՉԼ․ Գրիզմանի գոլը հաղթական էր «Ատլետիկո» – «Լեսթեր» խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ատլետիկոն» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ։ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը՝ անվրեպ իրացնելով «աղվեսների» դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։

Պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 19-ին, «Քինգ Փաուեր» մարզադաշտում։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ

«Ատլետիկո» – «Լեսթեր»՝ 1։0
Գոլը՝ Գրիզման 28՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում