NBA-ի կանոնավոր առաջնությունն ավարտվեց. Փլեյ-օֆֆ փուլի զույգերը

NBA-ի կանոնավոր առաջնությունն ավարտվեց. Փլեյ-օֆֆ փուլի զույգերը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ավարտվել է կանոնավոր առաջնությունը, որը բաղկացած էր 82 տուրից:

Արևմտյան կոնֆերենցիայի հաղթող է դարձել «Գոլդեն Սթեյթը», իսկ Արևելյանինը` «Բոսթոնը», որը վերջին տուրում կարողացել է պահպանել առաջատարի դիրքը: Գործող չեմպիոն «Կլիվլենդը» զբաղեցրել է երկրորդ տեղը:

Փլեյ-օֆֆ փուլում արդեն կազմվել են մրցող զույգերը.

Արևմուտք

«Գոլդեն Սթեյթ» – «Պորտլենդ»
«Լոս Անջելես Կլիպերս» – «Յուտա Ջազ»
«Հյուսթոն» – «Օկլահոմա»
«Սան Անտոնիո» – «Մեմֆիս»

Արևելք

«Բոսթոն» – «Չիկագո»
«Վաշինտոն» – «Ատլանտա»
«Տորոնտո» – «Միլուոկի»
«Կլիվլենդ» – «Ինդիանա»

Յուրաքանչյուր դիմակայություն կշարունակվի մինչև թիմերից մեկի 4-րդ հաղթանակը: Կոնֆերենցիաների հաղթողները կմրցեն եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում