ԵԱԱ. Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեցին

ԵԱԱ. Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեցին

Ռիգայում կայացան Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը ուժեղ գտնվեցին իրենց մրցակիցներից, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով։

Երկրորդ տուրից հետո առանց միավորների կորստի է ընթանում 12 շախմատիստուհի: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը` 1-ական:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում