Հայաստանի 5 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար

Հայաստանի 5 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 5 ներկայացուցիչ նվաճել է եզրափակչի ուղեգիր: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ապրիլի 14-ին ռինգ դուրս կգան և ոսկե մեդալի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

Հայաստանի հավաքականը Թբիլիսի է մեկնել 8 բռնցքամարտիկով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում