Հայաստանի առաջնություն. Տուրի կենտրոնական խաղի ժամը փոխվել է

Հայաստանի առաջնություն. Տուրի կենտրոնական խաղի ժամը փոխվել է

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն:

Բարձրագույն խմբի 23-րդ տուրի «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» հանդիպումը կսկսվի ժամը 16:00-ին: Ավելի վաղ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք այդ հանդիպումը նշանակված էր 18:00-ին:

Այդ խաղից առաջ կապանցիները 42 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ երևանցիները 36 միավորով չորրորդ տեղում են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում