Տրանսֆերային պատուհան. «Բարսելոնայի»` 4 կետից բաղկացած ծրագիրը

Տրանսֆերային պատուհան. «Բարսելոնայի»` 4 կետից բաղկացած ծրագիրը

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ամռանը զգալիորեն թարմացնել թիմի կազմը: Այդ կապակցությամբ կատալոնացիները 4 կետից բաղկացած ծրագիր են կազմել,- գրում է «Sport.es»-ը:

Այդ չորս կետերն են`

1. Գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Էրնեստո Վալվերդեին («Ատլետիկ» Բիլբաո):

2. Ձեռք բերել մի քանի աստղային ֆուտբոլիստների: Գլխավոր նպատակը «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն է: Թեկնածուների թվում են նաև Մարկո Վերատին (ՊՍԺ), Էկտոր Բելերինը («Արսենալ») և Պաուլո Դիբալան («Յուվենտուս»):

3. Կրկին լուրջ հույսեր կապել ակումբի սաների հետ: Այդ կապակցությամբ առաջին քայլը կլինի 12 միլիոն եվրոյով «Էվերթոնից» (ներկայումս «Միլանում» վարձավճարով հանդես եկող) Ժերար Դելոֆեուին հետ գնելը:

4. Բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից: Հավանական հեռացողների ցուցակը գլխավորում է Ժերեմի Մաթյոն: Լավ առաջարկ ստանալու դեպքում վաճառքի են ենթակա նաև Արդա Թուրանի ու Խավյեր Մասկերանոյի տրանսֆերները:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտվում է «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի պայմանագրի ժամկետը, և նա հրաժարվել է նորը կնքել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում