ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել «Անդերլեխտին» (տեսանյութ)

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել «Անդերլեխտին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Անդերլեխտի» հետ առաջին խաղում չկարողացավ հաղթանակի հասնել․ Բրյուսելում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

36-րդ րոպեին «կարմիր սատանաներին» առաջ մղեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հյուրերի նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 86-րդ րոպեն, երբ պատասխան գոլը խփեց Լեանդեր Դենդոնկերը։

Պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 20-ին, Մանչեսթերի «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում