Մոուրինյու․ Եթե թիմի պաշտպաններից լինեի, կբարկանայի հարձակվողների վրա

Մոուրինյու․ Եթե թիմի պաշտպաններից լինեի, կբարկանայի հարձակվողների վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Անդերլեխտի» հետ առաջին հանդիպումից հետո (1։1) նշել է, որ գոհ չէ հարձակման գծի ֆուտբոլիստների խաղից։

-Հարձակման գծում առանց էմոցիաների խաղացինք, շատ հաճախ էինք գնդակ կորցնում։ Մեր հակագրոհները չէին ստացվում սխալ որոշումների, գնդակով թույլ աշխատանքի պատճառով․ արդյունքում մրցակիցը հակագրոհելու հնարավորություն ստացավ։ Բարեբախտաբար, պաշտպաններն այսօր լավ խաղացին և լուծեցին առաջացած խնդիրները։ Եթե ես «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպաններից լինեի, կբարկանայի հարձակվողների վրա։

Մենք պետք է սպանենք խաղը։ Ունեինք հնարավորություններ, բայց ընդամենը 1 գոլ խփեցինք, ինչը ռիսկային է։ Ինտրիգը սպանելու լավ հնարավորություններ ունեինք, սակայն կորցնում էինք գնդակը, սխալ որոշումներ կայացնում։ Պաշտպանությունում համակարգված խաղացինք, սակայն մրցակիցն օգտագործեց իր պահը։

Պետք է ավելի լուրջ խաղանք։ Պաշտպանները լավ աշխատանք կատարեցին, իսկ այն ֆուտբոլիստները, ովքեր պետք է վճռեին խաղի ելքը, չարեցին դա։ Ռաշֆորդը, Լինգարդը, Իբրահիմովիչը, Մարսյալը շատ միագիծ ֆուտբոլ խաղացին,- Մոուրինյուի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում