Մխիթարյանի գործողություններն «Անդերլեխտի» դեմ խաղում (վիճակագրություն, տեսանյութ)

Մխիթարյանի գործողություններն «Անդերլեխտի» դեմ խաղում (վիճակագրություն, տեսանյութ)

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս չի կարողացել պահպանել «Անդերլեխտի» հետ հանդիպման հաղթական հաշիվը, գրանցվել է ոչ-ոքի` 1:1: «Կարմիր սատանաների» միակ գնդակը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ներկայացնում ենք բելգիական թիմի դեմ մրցավեճում 28-ամյա ֆուտբոլիստի անհատական վիճակագրությունը և նրա բոլոր գործողությունների տեսանյութը:

Խաղի ընթացքում Հենրիխը 4 հարված է կատարել, որոնցից մեկը դարպասին է ընթացել (գոլ), մյուսը փոքր շեղությամբ անցել է դարպասաձողի կողքով, իսկ ևս երկուսը փակվել են պաշտպանների կողմից:

Մխիթարյանն ընդհանուր 63 փոխանցում է կատարել: Դրանցից 56 դիպուկ են եղել (89 %), այդ թվում երկուսը, որոնք թիմակիցներին հարվածային դիրք դուրս բերող են դիտարկվել:

Հանդիպման ընթացքում Մխիթարյանը 6 անգամ խաբքի է դիմել, որոնցից 2 հաջողված են եղել, մյուսը դեպի սեփական դարպասի ուղղությամբ, իսկ ևս երեքը` անհաջող: 178 սմ հասակ ունեցող կիսապաշտպանը երկու անգամ օդային մենապայքարների է մասնակցել և երկուսում էլ հաղթող դուրս եկել: Մխիթարյանը գնդակը խլելու 5 փորձ է կատարել: Այդ փորձերից 4-ը հաջող են ստացվել: Մեկը եղել է մրցակցի խաբքի ժամանակ:

Հայ ֆուտբոլիստը 3 անգամ անկյունային է իրացրել. մեկը հասել է հասել է հասցեատիրոջը:

Վիճակագրական տվյալները ներկայացրել է «Whoscored.com»-ը, որը հանդիպման ամենաբարձր գնահատականը տվել է Մխթարյանին` 8,2:

Հետևեք մեզ նաև Telegram-ում