Լևոն Արոնյանը մասնակցելու է «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարին

Լևոն Արոնյանը մասնակցելու է  «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարին

Ապրիլի 15-ին Բադեն-Բադենում մեկնարկելու է «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարը, որին մասնակցելու է 8 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Արկադի Նայդիչը, Հոու Յիֆանը, Մաթիաս Բլուբաումը և Գեորգ Մեյերը:

Առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցը լինելու է Գեորգ Մեյերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում