«Կորչնոյ Օփեն»․ Հայկ Մարտիրոսյանը մեկնարկել է հաղթանակով

«Կորչնոյ Օփեն»․ Հայկ Մարտիրոսյանը մեկնարկել է հաղթանակով

Ցյուրիխում մեկնարկել է «Կորչնոյ Օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 16 երկրի 80 շախմատիստ, այդ թվում` 18 գրոսմայստեր, 9 միջազգային վարպետ, 8 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարի առաջին դասակարգվածն է լատվիացի հանրահայտ գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովը:

«Կորչնոյ Օփեն»-ում Հայաստանը ներկայացնում է աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով մեկնարկել է հաղթանակով։ Առաջին տուրում Մարտիրոսյանն առավելության է հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Մատիաս Լյություլերի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում