Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի առաջնությունում

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 13-ին Ռիգայում կայացան շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երրորդ տուրի պարտիաները:

Երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը հաղթանակ տարավ, Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը պարտվեցին: Երրորդ տուրից հետո Դանիելյանն ունի 2.5 միավոր (21-րդ տեղ), Գալոյանը և Գևորգյանը` 1.5-ական միավոր (61-րդ և 72-րդ տեղեր), իսկ Մկրտչյանը` 1 միավոր (114-րդ տեղ):

11 տուրից բաղակացած առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիներն աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: Առաջնությանը մասնակցում է 144 շախմատիստուհի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում