Մոուրինյու․ «Չելսիի» հետ խաղը ոչնչով չի տարբերվելու մյուս հանդիպումներից

Մոուրինյու․ «Չելսիի» հետ խաղը ոչնչով չի տարբերվելու մյուս հանդիպումներից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ այդ խաղն իր համար առանձնահատուկ նշանակություն չունի։ 

-Դուք ասում եք, որ էմոցիոնալ խաղ է լինելու, սակայն ինձ համար սա հերթական հանդիպում է, որը մյուսներից ոչնչով չի տարբերվելու։ Եթե համեմատենք թիմերը, կտեսնենք, որ մեկում տղաները հոգնած են, մյուսում՝ թարմ, ինչը մեծ կարևորություն ունի։

Իհարկե, «Չելսին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը ոչ թե ավելի քիչ խաղեր անցկացնելու, այլ ֆուտբոլիստների անհատական որակների և թիմային խաղի արդյունքում։ Նրանք կոնկրետ խաղաոճ ունեն, իրենց աշխատանքը լավ են կատարում։ «Չելսին» շատ ուժեղ մրցակից է,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» հանդիպումը կայանալու է ապրիլի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19։00-ին։ Ընթացիկ մրցաշրջանում թիմերն արդեն երկու անգամ հանդիպել են․ Պրեմիեր լիգայի առաջին շրջանում «Չելսին» 4։0 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում «ազնվականները» հաղթել են նվազագույն հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում