Կոնտե․ Չէի ցանկանա ընտրություն կատարել Ազարի և Կանտեի միջև

Կոնտե․ Չէի ցանկանա ընտրություն կատարել Ազարի և Կանտեի միջև

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ուրախ է, որ իր սաներից Էդեն Ազարը և Նգոլո Կանտեն հավակնում են Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

-Այդ կոչմանը հավակնելը մեծ նվաճում է։ Հույս ունեմ՝ նրանցից մեկը կստանա մրցանակը, իսկ մենք կդառնանք չեմպիոն։ Անհատական մրցանակները, իհարկե, կարևոր են, սակայն ամենակարևորը մրցաշարերում հաջողության հասնելն է։ Ես չէի ցանկանա ընտրություն կատարել Ազարի և Կանտեի միջև։ Նրանք ամենալավին են արժանի, քանի որ իսկապես լավ մրցաշրջան են անցկացնում։ Նգոլոն, Ազարը և իմ բոլոր ֆուտբոլիստները արժանի են լավագույնին։ Ուրախ եմ, որ իմ թիմից երկու ֆուտբոլիստ պայքարելու է մյուս 4 թեկնածուների հետ։ Հետաքրքիր է՝ ո՞վ կստանա մրցանակը,- Կոնտեի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից։

Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավականում են Էդեն Ազարը, Նգոլո Կանտեն (երկուսն էլ «Չելսի»), Զլատան Իբրահիմովիչը («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ռոմելու Լուկակուն («Էվերթոն») և Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում