Մարկո Ռոյսն ապաքինվել է
15/04/2017 12:16
Նմանատիպ
«Բորուսսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը վերականգնվել է վնասվածքից և սկսել է ընդհանուր թիմի հետ մարզվել,- հայտնում է դորտմունդցիների մամուլի ծառայությունը:
Գերմանացին կարող է մասնակցել այսօր` ապրիլի 15-ին Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ կայանալիք տնային խաղին:
27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Բայերի» դեմ մարտի 4-ին կայացած մրցավեճում (6:2): Դրանից հետո Ռոյսը խաղադաշտ դուրս չի եկել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում