Բաթոնը մեկ մրցափուլով կվերադառնա Ֆորմուլա-1
15/04/2017 12:59
Նմանատիպ
Անգլիացի ճանաչված ավտոարշավորդ Ջենսոն Բաթոնը մայիսի 28-ին կայանալիք Մոնակոյի Գրան-պրիում փոխարինելու է «Մակլարենի» պիլոտ Ֆերնանդո Ալոնսոյին: Իսպանացին որոշել է այդ ժամանակահատվածում հանդես գալ «Ինդիանապոլիսի 500 մղոն» հեղինակավոր ավտոմրցույթին:
«Հուզմունքով եմ սպասում Ֆորմուլա-1 վերադառնալուն և մեկ մրցափուլի մասնակցելուն: Դրա համար Մոնակոյից լավ տեղ չկա: Ես այնտեղ հաղթել եմ 2009 թվականին: Դա իմ ամենասիրել մրցավայրներից մեկն է:
Այո, հասկանում եմ, որ այդ հաջողությունը կրկնելու շանսեր գրեթե չկան, սակայն դա թիմի համար կարևոր միավորներ վաստակելու հնարավորություն է»,- բրիտանացու խոսքերն է մեջբերում «Մակլարենի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Բաթոնը Ֆորմուլա-1-ում ելույթներն ավարտել է նախորդ մրցաշրջանի ավարտից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում