Հայ բռնցքամարտիկները Թբիլիսիում. 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ

Հայ բռնցքամարտիկները Թբիլիսիում. 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է բռնցքամարտի` Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից երեքը հաղթել են։

Ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակչում պարտվել են և նվաճել արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում