Ռոնալդուի ներկայացուցիչ. Դա զզվելի ու նողկալի մեղադրանք է

Ռոնալդուի ներկայացուցիչ. Դա զզվելի ու նողկալի մեղադրանք է

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժոժե Մենդեշն իր «Gestifute» կայքի միջոցով հերքել է 32-ամյա ֆուտբոլիստի հասցեին հնչեցրած մեղադրանքը, ըստ որի՝ 2009 թվականին պորտուգալացին ԱՄՆ-ում 20-ամյա աղջկա է բռնաբարել:

Գերմանական «Der Spiegel» պարբերականը, հղում կատարելով «Football Leaks»-ին, գրել է, որ Ռոնալդուի ներկայացուցիչներն այդ աղջկան 375 հազար եվրո են վճարել, որպեսզի նա մեղադրանք չներկայացնի:

«Գերմանական «Der Spiegel» թերթն այսօր մեծ հոդված է հրապարակել, որում Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրում է բռնաբարություն կատարելու մեջ, որն իբր տեղի է ունեցել 8 տարի առաջ: Դա լրագրողական ֆանտաստիկա է:

Ենթադրալ տուժողը հրաժարվում է հայտնել իր ինքնությունը և հաստատել այդ պատմությունը: Նյութի ամբողջ սյուժեն հիմնված է չստորագրված փաստաթղթերի ու երևակայության վրա: Նամակն ուղարկվել է ենթադրյալ տուժողի կողմից, սակայն Կրիշտիանուն երբեք այն չի ստացել: Ռոնալդուն մտադիր է բոլոր միջոցները ձեռնարկել այդ պարբերականին պատասխանատվության ենթարկելու համար:

Բռնաբարության հայտարարությունը զզվելի ու նողկալի մեղադրանք է, որը չի կարող անպատիժ չմնալ»,- գրված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում