Միլանյան դերբին խելահեղ ավարտ ունեցավ (տեսանյութ)

Միլանյան դերբին խելահեղ ավարտ ունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի «Ինտեր» – «Միլան» խաղը թրիլերային սցենար ու ավարտ ունեցավ: Գրանցվեց 2:2 հաշիվը:

Առաջին կեսում «ներաձուրին» երկու գնդակի առավելություն ստացավ: Ջանլուիջի Դոնարումայի դարպասը մեկական անգամ գրավեցին Անդրեա Կանդրևան ու Մաուրո Իկարդին:

Երկրորդ կեսում «ռոսոներին» երկար ժամանակ չէր կարողանում լուրջ սպառնալիք ստեղծել մրցակցի դարպասին, սակայն 83-րդ րոպեին Ալեսիո Ռոմանյոլին մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասը: Միայն դրանից հետո Վիչենցո Մոնտելայի թիմն ակտիվացավ:

Հանդիպման կուլմինացիոն պահը եղավ մրցավարի կողմից ավելացված 7-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո «Միլանի» մյուս կենտրոնական պաշտպան Կրիստիան Սապատան սուր անկյան տակ գրավեց դարպասը: Գնդակը, անդրադառնալով հորիզոնական դարպասաձողից, հայտնվեց դարպասային գծից ներս, ինչը հաստատեց գոլ արձանագրող համակարգը:

Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» մնաց 6-րդ (58 միավոր), իսկ «Ինտերը»` 7-րդ տեղում (56):

Հետևեք մեզ նաև Telegram-ում